Հայկական Վիդեո կայք / HayerTv » Հայկական Ֆիլմեր » Երբ որ քամին հանդարտվի (2021)

Закладки Երբ որ քամին հանդարտվի (2021)

Поделится:
Рейтинг:
Год:
2021
Страна:
Հայաստան
Жанр:
Режиссер:
Նորա Մարտիրոսյան
Описание фильма: Երբ որ քամին հանդարտվի (2021)
Ալենը` ազգությամբ ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետությունով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: Տպավորվելով երկրի բնակիչների համառությունից, Ալենը մոռանալով իր չեզոք դիրքորոշան մասին, սկսում է բարեկամանալ նրանց հետ; Կորյունը՝ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի իր կյանքը լքելով դարձել է օդանավակայանի տնօրենը և խենթի նման, ամբողջ ավյունով լծվել այդ աշխատանքին: Սեյրանը՝ Ալենի համակրելի վարորդն է, ում հումորն ու հեգնանքը որոշակի լույս են սփռում երկրի օդանավակայանում տիրող իրավիճակի վրա: Կարինեն՝ պատերազմից հետո այրիացած կինը համոզված է, որ օդանավակայանի վերագործարկումն ուղղակի անհրաժեշտություն է: Եվ հատկապես հազիվ տասը տարեկան Էդգարը՝ որին Ալենը պարբերաբար հանդիպում է օդանավակայանում` ջրի ահռելի մեծ շշերը ձեռքին…․

Միացե՛ք մեզ համացանցի հետևյալ տիրույթներում