Закладки Ռոբին Հուդ (2010) հայերեն

Ռոբին Հուդ (2010)
Անուն:
Ռոբին Հուդ (2010)
Ռեյտինգ:
Տարեթիվ:
2010
Երկիր:
ԱՄՆ, Միացյալ Թագավորություն
Ժանր:
Ֆիլմեր հայերեն թարգմանությամբ , Մարտաֆիլմ, Դրամա, Արկածային
Ռեժիսոր:
Ռիդլի Սքոթ
Դերերում:
Քեյթ Բլանշետ, Մաքս ֆոն Սյուդով, Ուիլյամ Հերթ, Մարկ Ստրոնգ, Օսկար Այզեկ, Դենի Հյուստոն, Այլին Էթկինս, Մարկ Էդդի, Դևիդ Մեթյու ՄակՖադյեն, Քևին Դյուրանդ, Սքոթ Գրայմզ, Ալան Դոյլ
Ֆիլմի սկզբում Ռիչարդն իր բանակով գրոհում է ֆրանսիական ամրոցը։ Գրոհի ժամանակ արքան պարանոցի վրա ստանում է մահացու վիրավորում և մահանում է։ Ռիչարդի մահից հետո Ռոբինը որոշում է վերադառնալ Անգլիա։ Նա իր ընկերներ-նետաձիգների խմբով անցնում է անտառի միջով դեպի Ֆրանսիայի ափերը։ Այդ ժամանակ Ռիչարդի ասպետներից մեկը հենց այդ ափն է նետում մահացած արքայի թագը, որը պետք էր փոխանցել Անգլիայի հաջորդ արքային։ Հանկարծ նրանց վրա հարձակվում են, սակայն Ռոբինի օգնության եկած ջոկատը կարողանում է ետ խլել թագը։ Ասպետը, մահանալով, Ռոբինին խնդրում է իր սուրը հասցնել իր հորը, ով Նոթինգհեմում է։ Ռոբինը վերադառնում է Անգլիա, թագը հանձնում է նոր արքային՝ Իոհան Անհողինին, և գնում Նոթինգհեմ։ Որպեսզի այդ գույքը չանցնի թագավորությանը, Ռոբինը ստիպված է լինում ձևացնել, որ ինքն այն նույն ասպետն է, ում սուրը որ կրում էր, և դառնալ Լեդի Մերիոնի «ամուսինը»։ Միևնույն ժամանակ ֆրանսիացիները որոշում են օգտվել խառնաշփոթից և ափ հանում իրականացնել Անգլիայում։ Սակայն արքային՝ Ռոբինի օգնությամբ, հաջողվում է հակահարված տալ նրանց և դուրս շպրտել երկրից։ Մարտի ժամանակ Ռոբինը շատ խիզախորեն է կռվում, ինչը դուր չի գալիս Իոհանին։ Հաղթանակից հետո նա Ռոբինին օրենքից դուրս է հայտարարում։ Ռոբինն իր ընկերների, մոտ զինակիցների և Մերիոնի հետ, որի նկատմամբ այդ ժամանակ հայտնվում են փոխադարձ զգացմունքներ, հեռանում է Շերվուդի անտառ։

Դիտել Ռոբին Հուդ (2010) ֆիլմը հայերեն թարգմանությամբ