Закладки Կոմս Մոնտե Քրիստո (1998) հայերեն

Անուն:
Կոմս Մոնտե Քրիստո (1998)
Ռեյտինգ:
Տարեթիվ:
1998
Երկիր:
Ֆրանսիա, Իտալիա
Ժանր:
Ֆիլմեր հայերեն թարգմանությամբ , թրիլեր, դրամա, արկածային
Ռեժիսոր:
Ժոզե Դայան
1815 թվականին, իր և գեղեցկուհի Մերսեդեսի նշանադրության օրը, երիտասարդ ծովային կապիտան Էդմոն Դանտեսը առանց դատավարության և հետաքննության բանտարկվում է Իֆ ամրոցում։
Քսան տարի Դանտեսը անցկացնում է ամրոցի զնդաններում, մինչև նրան հաջողվում է փախչել։ Մոնտե-Քրիստո կղզում նա գտնnւմ է հեքիաթային գանձեր, որոնց մասին նրան պատմել է խցի հարևանը։ Ազատ ու հարուստ Դանտեսը մի տարի ճանապարհորդում է արևելքում։
Բայց հասնում է վրեժխնդրության ժամը, և նախկին գերին արդեն Փարիզի ճանապարհին էր` հանելուկային կոմս Մոնտե-Քրիստոյի դիմակի տակ։
Անհամար հարստությունը և նուրբ գործելաձևը Մոնտե-Քրիստոյին թույլ են տալիս առանց դժվարության մտնել փարիզյան բարձր հասարակություն։ Երեք դավադիրներից, որոնց պատճառով բանտում էր հայտնվել Դանտեսը, ոչ մեկը նրան չի ճանաչում։ Միայն Մերսեդեսը, որը դարձել էր չարագործ Մոնդեգոյի օրինական կինը, կասկածում էր սիրելիի վերադարձի մասին, ում թաղել էր իր մտքերի մեջ ավելի քան քսան տարի առաջ...
Մեկ իտալացի քահանայի տեսքով, մեկ անգլիացի լորդի դիմակով Մոնտե-Քրիստոն մտնում է իր թշնամիների կյանք, որպեսզի գտնի նրանց առավել խոցելի տեղերը և տա արժանի հակահարված։

Դիտել Կոմս Մոնտե Քրիստո (1998) ֆիլմը հայերեն թարգմանությամբ


Faina
Faina
  • 0
Ադմին ջան խնդրում եմ ՓԱՍՏԱՐԿ (2020) ՀԱՅԵՐԵՆ ֆիլմը թարգմանեք և տեղադրեք նայենք, մեռանք սպասելով
  • 13 июня 2021 16:32